ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կարապետ Ռուբինյանը չի լքել Հայաստանը

Կարապետ Ռուբինյանը չի լքել Հայաստանը
14.10.2013 | 11:47

Ժամանակին Հայ ազգային կոնգրեսը լքած և այս տարվա մայիսին «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնունդը նախաձեռնողներից ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Բեյրութում է: Եվ քանի որ երկու շաբաթ անց սպասվում է վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը, շատերին է հետաքրքրում, թե նրա նախաձեռնողներից Կարապետ Ռուբինյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:

Այս ընթացքում նույնիսկ սոցցանցերում գտնվեցին Կարապետ Ռուբինյանին հեգնողներ, թե նախկինում վճռական պայքարի կոչ անողը ինչո՞ւ է լքել Հայաստանը և մեկնել Բեյրութ:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Կարապետ Ռուբինյանը նշեց. «Մեկնել եմ ժամանակավորապես՝ ելնելով ընտանեկան հանգամանքներից: Համագումարին մասնակցությունս հարցականի տակ է»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ